National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.04.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը ապրիլի 12-ին հանդիպել են Իսպանիայի Թագավորության ԱԳՀՆ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Էնրիկե Մորա Բենավենտեի եւ նույն գերատեսչության Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գլխավոր տնօրենի տեղակալ Խոսե Ռոդրիգեսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Իսպանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը:

Զրուցակիցերը քննարկել են Իսպանիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ակտիվացմանը եւ սերտացմանը վերաբերող հարցեր, կարեւորել տնտեսության, մշակույթի եւ զբոսաշրջության բնագավառներում համագործակցության զարգացումը: Ներկաները կարեւոր են համարել, որ Իսպանիայում խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվի Հայաստանի հետ բարեկամության խումբ, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ-իսպանական հարաբերությունների զարգացմանը: Հայ խորհրդարանականները բարձրաձայնել են այն մտահոգությունները, որոնք առկա են երկու երկրների խորհրդարանականների համագործակցության շրջանակներում. մասնավորապես ընդգծվել է ԵԽԽՎ նախագահ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտի բացասական դերակատարությունը:

Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրից, ներկայացրել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Իսպանական կողմն իր ցավն է արտահայտել զոհերի առնչությամբ եւ մեկ անգամ եւս հաստատել, որ խնդրի լուծման միակ եղանակը խաղաղ բանակցություններն են:

Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին. իսպանական կողմը ողջունել է ԵՄ հետ քննարկվող իրավական նոր պայմանագիրը, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել նպաստելու ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրի ազատականացմանն ուղղված ծրագրերի զարգացմանը: Քննարկվել է նաեւ խորհրդարանական կառավարման մոդելին Հայաստանի անցումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am